Թվային լուծումները ոչ միայն հարմարավետ են, այլև` շահավետ
Թվային փոխակերպումը թեև արդեն իրականություն է, սակայն դեռ ոչ բոլորն են ամբողջությամբ ընկալում դրա կարևորությունը և անխուսափելիությունը։ Թվային փոխակերպումը ժամանակի թելադրանքն է, և մարդկանց` հաճախորդներին, պետք է ինչ-որ կերպ այդ համաշխարհային շարժմանն ու գործընթացներին ծանոթացնել:
Մարդկանց ավելի «digital» դարձնելու համար կան բազմաթիվ տարբերակներ ու ճանապարհներ։ Ամերիաբանկն, օրինակ, հաճախորդներին մոտիվացնում է տարատեսակ ակցիաներով, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես օգտվել թվային ծառայություններից ու նորարար լուծումներից:
Այդ նպատակով Digitec տեխնոցուցահանդեսի ժամանակ Ամերիաբանկը մեկնարկել էր միանգամից երկու խաղարկություն, որոնց ժամանակ խաղարկվեցին IPhone 14 Pro Max-ի և Apple Watch 8: Խաղարկություններն ամփոփվեցին ուղիղ եթերի ժամանակ, իսկ մասնակցելու համար պետք էր գործարք կատարել MyAmeria-ով կամ նկարվել Ամերիաբանկի A Space տաղավարում` պահպանելով մրցույթի կանոնները:
Նույն օրը ամփոփվեց ևս մեկ խաղարկություն հատուկ MyAmeria հավելվածի օգտատերերի համար: Այս անգամ խաղարկվում էր Doing Digital Forum-ի 15 տոմս։
Նախորդ տարին ևս լի էր անակնկալներով ու խաղարկություններով: Օրինակ, ևս մեկ նման խաղարկություն տեղի էր ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ։ 19 երջանիկ կարողացավ ֆուտբոլային տոնին հետևել հենց Կատարում` մարզադաշտից, ընդ որում՝ հատուկ հյուրի կարգավիճակով։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր ընդամենը երեք գործարք կատարել MyAmeria հավելվածով։
Հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով։
Հաջորդ խաղարկությունը Visa քարտապանների համար էր, որոնք վճարումները պետք է կատարեին Google Pay-ով ու լինեին MyAmeria-ի օգտատեր: Պատահականության սկզբունքով ընտրված հաճախորդը հայտնվեց Volkswagen ID.4 ժամանակակից ամենագնացի ղեկին։
Ի դեպ, MyAmeria հավելվածից օգտվելը ոչ միայն շահավետ է անակնկալների տեսանկյունից, այլ նաև` թվային լուծումների: Մի շարք գործառույթների հետ մեկտեղ հավելվածում դուք կարող եք մեկ տեղում տեսնել բոլոր այն միջազգային հարթակներն ու կայքերը, որոնց կցված է ձեր Visa քարտը: Առանց այդ կայքեր այցելելու, հենց MyAmeria հավելվածից կարող եք դադարեցնել կամ ակտիվացնել այդ հարթակներից գանձվող վճարումներն ընդամենը մեկ հպումով: