Էդգար Ղազարյանը Պարույր Սևակ կարդաց ՔՊ-ականների ռեպլիկների ներքո (տեսանյութ)
Ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ իր դաստիարակությունը ստացել է իր հորից։ Հայրն իրեն դաստիարակել է՝ իր համար ուեննալով մի էտալոնային մարդու՝ Պարույր Սևակին։
Ղազարյանը Սևակի թռուցիկ երգերից կարդաց «Միայնակ ծառը», ինչի տողատակերը լավ հասկանալով՝ ՔՊ—ականները զուգահեռ ռեպլիկներ էին թողնում։
«Միայնակ ծառը»՝ ստորև․
Պոկված անտառից՝
Մենակ ու մռայլ,
Մի ծառ է ցցվել բարձունքի վրա:
Ինչպե՜ս չի սիրում անտառը նրան,
Ինչպե՜ս է ծաղրում,
Քրքըջում վրան,
Ի՜նչ է թե հսկան
Այս թզուկների
կամքին
ու
կյանքին
Չի՛ կարողանում իրեն ենթարկել,
Ի՜նչ է թե նրանք չե՛ն կարողանում
Իրենց նեղվածքում սրան բանտարկել...
Եվ չի՛ հասկանում անտառը հիմար,
Թե ծառն այդ ինչ է անտառի համար.
Կաղնի՜ն՝
Անտառի կանաչ շանթարգե՜լ...