Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ իրավիճակի հերթական սրացում է. Պեսկով
Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ իրավիճակի հերթական սրացում է, դաշինքի ընդլայնումը ոտնձգություն է Ռուսաստանի անվտանգության դեմ:
Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Միաժամանակ նա նշել է, որ այս ամբողջ իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է Ուկրաինայի հետ կապված խնդրից, քանի որ Ֆինլանդիան երբեք հակառուսական տրամադրություններ չի ունեցել: