Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)
Սպորտ

Ծանրամարտի պատանեկան հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց են տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Նշենք՝ Սերյոժա Բարսեղյանն առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով՝ 5 կգ գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկին: Պոկում վարժությունում Սերյոժա Բարսեղյանը 128 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրումում գրանցել է երրորդ արդյունքը` 175 կգ։

+102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը երկամարտի 313 կգ արդյունքով (139+174) դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը նվաճել է նաև փոքր բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ փոքր արծաթե մեդալ:

89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը և նվաճել բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում հայ ծանրորդն արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում զբաղեցրել է չորրորդ տեղը:

96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է 300 կգ արդյունքով (137+163): Պոկում և հրում վարժություններում ևս Մարգարյանն արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:

Նշենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով:

Աղջիկների պայքարում 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 204 կգ (88+116) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Ամրոյանը պոկում վարժությունում 5-րդ տեղն է զբաղեցրել, իսկ հրում վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը:

Էմմա Պողոսյանը 81 կգ քաշայինների պայքարում երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է 221 կգ արդյունքով (98+123): Նա փոքր բրոնզե մեդալներին է արժանացել նաև հրում և պոկում վարժություններում:

Նշենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ:

Հարություն Եղոյանի խոսքով՝ ծանրորդների ցույց տված արդյունքները պատմական են և աննախադեպ. «Հայկական ծանրամարտի պատմության մեջ սա, իսկապես, նախադեպը չունեցող իրադարձություն է: Ներկայացված էինք գրեթե բոլոր քաշային կարգերում: Հատկանշական է, որ այսպիսի կազմով առաջին անգամ էինք նմանօրինակ խոշոր մրցաշարի մասնակցում: Սա մարզիչների ու մարզիկների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»: