«Ո՞վ ես դու, արա՛», «լեզուն կկտրենք». քպականները նեղվեցին, որ Էդգար Ղազարյանն իրենց հեղափոխությունը անվանեց ադրբեջանա-թուրքական
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցի քննարկումը շարունակում է ընթանալ լարված մթնոլորտում։
Ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018 թվականի հեղափոխությունն անվանեց ադրբեջանա-թուրքական, ինչը հունից հանեց ՔՊ-ական պատգամավորներին։
«Ո՞վ ես դու, արա՛», - ասաց ՔՊ-ական քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա հայտարարեց՝ ով հեղափոխությունն անվանում է թուրք-ադրբեջանական, նրա «լեզուն կկտրեն»։
ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ դիմելով Ղազարյանին՝ ասաց «պարոն խեղկատակ»։
Իրավիճակը հանդարտեցրեց Վլադիմիր Վարդանյանը՝ կոչ անելով հարգել ՀՀ Սահմանադրությունը։
ՔՊ-ական պատգամավորները լքեցին դահլիճը. կվերադառնան քվեարկելու պահին։