«Հավաքեք ձեր թեկնածուին... դավաճանեցիք մեր թիմը». «Մի սպառնացեք, դավաճանը դուք եք»․ լարված իրավիճակ ԱԺ-ում (տեսանյութ)
Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն է ընթանում, որի շրջանակներում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների հարցը։
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը, դիմելով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին, զգուշացրեց՝ ապահովել նիստի բնականոն ընթացքը. «Եթե թեկնածուն ևս մեկ անգամ իրեն թույլ տվեց ռեպլիկներ անել մեր պատգամավորների խոսքի ընթացքում կամ խոսքից հետո՝ դուք եք կրելու պատասխանատվությունը նիստի բնականոն ընթացքը խաթարելու համար։ Հավաքեք ձեր թեկնածուին»։
Թագուհի Թովմասյանը կոչ արեց չսպառնել։
«Եթե դուք հետևեք իմ օրինակին, կլինեք շատ լավ և սիրված պատգամավոր, վստահեցնում եմ։ Բայց դուք չհետևեցիք մեր օրինակներին, փախաք ու դավաճանեցիք մեր թիմը»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։