3 ամսվա ընթացքում ՊԵԿ-ն ապահովել է ավելի քան 462 մլրդ դրամ հարկային եկամուտ և տուրքեր
3 ամսվա ընթացքում ՊԵԿ-ն ապահովել է մոտ 462 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ 2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 461.4 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 60.8 մլրդ ՀՀ դրամով կամ 15.2%-ով, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակի համար հարկային եկամուտների և պետական տուրքերի մասով հաստատված ծրագրային ցուցանիշիցավելի է 14.4 մլրդ ՀՀ դրամով կամ 3.2%-ով:
2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 93.5 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 42.2 մլրդ ՀՀ դրամով կամ 82.2%-ով: