Ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը. Աշոտ Փաշինյան
Աշոտ Փաշինյանն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանն այն մասին, թե իր նկատմամբ բռնություն է տեղի ունեցել: Նա մասնավորապես նշել է.
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:
Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին», - նշված է հայտարարության մեջ։