Արևմուտքն Ուկրաինան վերածել է ահաբեկչական պետության․ Վոլոդին
Կիևի ռեժիմին ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հանգեցրեց Ուկրաինայում ահաբեկչական պետության ստեղծմանը, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմի իրականացրած ահաբեկչության արդյունքում մահացել է հրամանատար Վլադլեն Թատարսկին։
Վոլոդինը նաև ասել է, որ Վլադլեն Թաթարսկու և լրագրող Դարիա Դուգինայի սպանության համար մեղավոր են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ովքեր պաշտպանում են Զելենսկին։