Ֆինլանդիան դառնում է ՆԱՏՕ-ի անդամ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Ֆինլանդիան միանում է դաշինքին երեքշաբթի՝ ապրիլի 4-ին։
Նշվում է, որ երկրի դրոշը կբարձրացվի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
«Սա պատմական շաբաթ է լինելու։ Մենք Բրյուսելի կենտրոնակայանում կբարձրացնենք Ֆինլանդիայի դրոշը, և նա կդառնա դաշինքի անդամ»,- ասել է նա։