Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Քաղհասարակությունը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին՝ ԼՂ և ՀՀ դիտորդական առաքելություն ուղարկելու պահանջով

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ 20 կազմակերպություն համատեղ նամակով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, որում կոչ են անում անում հանձնակատարի գրասենյակին անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շուրջ ահագնացող իրավիճակի հետ կապված։

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները, դիմում ենք Ձեզ՝ պահանջելու Ձեր անհապաղ միջամտությունը Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շուրջ ահագնացող իրավիճակի հետ կապված՝ ռազմական էսկալացիայի մեծացող ռիսկի պայմաններում, որը կարող է հանգեցնել մարդկության դեմ հնարավոր հանցագործությունների և էթնիկ զտումների: Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հրատապ դիտորդական առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև Լաչինի միջանցք՝ մշտադիտարկելու կյանքի, առողջության, ազատ տեղաշարժի ու մի շարք այլ իրավունքների իրացումը: Մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր կլինի նաև երկարաժամկետ դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացրած հարձակումը, որը հանգեցրել է Հայաստանի սահմանամերձ որոշ տարածքների օկուպացիային, այդ համայնքների բնակիչների իրավունքների լրջագույն սահմանափակումների», - ասված է քաղհասարակության կազմակերպությունների համատեղ նամակում։


ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հասցեագրված նամակը ստորագրել են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հանրային լրագրության ակումբը, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, Մարդու իրավունքների միջազգային ծառայությունը (IHRS), Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Կանանց աջակցման կենտրոնը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ:

«Մենք խորապես հավատացած ենք, որ միջազգային հետևողական ուշադրությունը և տեղում ֆիզիկական ներկայությունը վճռորոշ են իրավիճակը կայունացնելու և մարդու իրավունքների վայրագությունները և հնարավոր էթնիկ զտումները կանխելու համար, և Գերագույն հանձնակատարն այստեղ պետք է առաջնային դեր ստանձնի: Առանց պատշաճ ուշադրության և միջամտության մարդու իրավունքների մեխանիզմները կարող են ամբողջությամբ խաթարվել»,- ասված է նամակում։

Քաղհասարակության կազմակերպությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին ներկայացրել են մի շարք առաջարկություններ։ Մասնավորապես, հանրային կերպով, այդ թվում Մարդու իրավունքների խորհրդի նիստերի ընթացքում դատապարտել Լաչինի միջանցքի շրջափակումը, ուղարկել հրատապ դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք՝ դիտարկելու տեղի բնակչության իրավունքների վիճակը և հրապարակելու առաքելության արդյունքները, տեղակայել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի երկարաժամկետ առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ որպես ուժի կիրառման և մարդու իրավունքների հետագա խախտումները կանխարգելելու միջոց։ Քաղհասարակության կազմակերպությունները շեշտել են, որ, ի տարբերություն Եվրամիության դիտորդական առաքելության, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի առաքելությունը կունենա մարդու իրավունքների հստակ մանդատ և կապահովի անկախ հանրային զեկույցներ տեղում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և կձգտի մանդատ ունենալ նաև Ադրբեջանում: