Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան սկսել են լայնածավալ ռազմածովային զորավարժություններ
Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան այսօր սկսել են լայնածավալ ռազմածովային զորավարժություններ:
Զորավարժությանը, որը կտևի երկու օր, մասնակցում են ութ ռազմանավ և նավատորմի օժանդակ նավեր, այդ թվում՝ երեք կործանիչ և հարավկորեական մարտական աջակցության նավ, ավիակիր և երկու կործանիչ ԱՄՆ-ից, ինչպես նաև Ճապոնիայի ռազմածովային ուժերի կործանիչ։
Վերջին անգամ երեք երկրները հակասուզանավային վարժանքներ են անցկացրել անցած սեպտեմբերին, իսկ որոնողափրկարարական աշխատանքներ՝ յոթ տարի առաջ։