Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն, որոնց ընթացքում մի շարք առաջադրանքներ կկատարեն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները կմշակեն օդային մարտերի մղում, օդանավակայանի տարածքի պաշտպանություն և օդային թիրախների որս, բարձրլեռնային շրջաններում կկատարեն բարդ և բարձր պիլոտաժ տարբեր բարձրությունների վրա, այդ թվում՝ գերցածր:
Միջոցառումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի առաջադրանքների կատարման ընթացքում անձնակազմերի աշխատանքի համակարգմանը։
Բացի այդ, զինծառայողները կիրականացնեն պայմանականորեն վիրավորված զինծառայողների որոնողական աշխատանքներ ու տարհանում, ինչպես նաև կկատարելագործեն իրենց հմտությունները որոնողափրկարարական աշխատանքներում:
ՌԴ ՊՆժն նշել է, որ բանակի և օպերատիվ-մարտավարական ավիացիայի բոլոր ուսումնամարտական թռիչքները կիրականացվեն ցերեկային և գիշերային ժամերին՝ զույգերով, փոքր խմբերով և էսկադրիլիաների կազմում։
Ստուգման շրջանակներում նաև կգնահատվի ինժեներատեխնիկական ստորաբաժանման աշխատանքը: