Ալեն Սիմոնյանը կեղծ տեղեկություն է հրապարակել Աշոտ Փաշինյանի մասին․ Էդգար Ղազարյանը բացատրում է, թե ինչու է այդ տեղեկությունը կեղծ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր առավոտյան ևս մեկ ենթադրյալ հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկություն․ նա նշել է, որ երեկ իբր բռնություն է ենթարկվել վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
««Հատուկ պետական պաշտանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով, ոչ միայն վարչապետը, այլ նաև նրա ընտանիքի անդամները, հանդիսանում են պետական պահպանության օբյեկտ։ Եվ եթե պետական պահպանության օբյեկտի նկատմամբ իրականացված լիներ որևէ հանցագործություն կամ բռնություն, ապա այդ մասին անպայման հաղորդագրություն պետք է տարածեր ՊՊԾ-ն, ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն։ Քանի որ նման հայտարարություններ չկան, նշանակում է, որ ԱԺ նախագահի տեղեկություններն առնվազն կեղծ են կամ հիմնված են գիշերն այլ աղբյուրներից ստացված ինֆորմացիայի վրա»,- ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ նախագահը գրառում էր արել՝ պնդելով, թե «երեկ հարձակում է տեղի ունեցել ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ»: