Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանն առաջիկայում սակուրաներ տնկի Կասկադում իր կատարած հանցանքի համար․ էդգար Ղազարյանը՝ Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքի մասին

Ալեն Սիմոնյանի կողմից կիրառված մեթոդը նաև Նիկոլ Փաշինյանին է բնորոշ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմության միասնական ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։ 

Նա հիշեցրեց դրվագը, երբ Հանրապետության հրապարակից Գարեգին Նժդեհ երթուղու ժամանակ քաղաքացիներից մեկը պատշգամից Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական կամ վիրավորական բացականչություն էր արել, վերջինս տեսախցիկների համար լսելի ձայնով ասել էր՝ հանգիստ, հանգիստ քո հետևից էլ կգան, հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ գիշերը երիտասարդի նկատմամբ բռնություն է գործադրվել։

«Այդ բռնության հանգամանքների մասին ո՛չ ես եմ լսել, ո՛չ էլ դուք։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի կողմից կիրառված մեթոդը նաև Նիկոլ Փաշինյանին է բնորոշ։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի երեկվա պահվածքին, դա առանձնապես մեծ յուրահատկություն չունի, յուրահատկությունն իրականացնողի իմաստով է։ Քրեական օրենսգիրքն այդ վարքագիծը ներկայացնում է որպես «խուլիգանություն», դա ՔՕ 297 հոդվածն է, որի համար պատժի տարբեր տեսակներ կան, այդ թվում՝ հարկադիր աշխատանք։ Այնպես որ, չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանն առաջիկայում սակուրաներ տնկի Կասկադում իր կատարած հանցանքի համար։ Բայց դա ՔՕ միակ դրվագը չի, որ բնորոշ է ԱԺ նախագահին։ ՔՕ 438 հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործելը, որովհետև նա ըստ էության ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ կարգադրել է ՊՊԾ աշխատակիցներին իրականացնել գործողություն։ ԱԺ նախագահի լիազորությունները, որը սահմանված է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում, չի նախատեսում, որ նա իրավասու է որևէ իրավապահ մարմնի աշխատակցի, այդ թվում՝ ՊՊԾ աշխատակիցներին, հանձնարարություններ տալ։ Եվ եթե նա իր իրական դիրքը նրանց նկատմամբ չարաշահել է, դա մյուս հանցագործությունն է, որն օրենքով հստակ նկարագրված է։ Եվ իր բախտից կա երրորդ հանցատեսակը, որն օրենքը նկարագրում է՝ 441-րդ հոդվածն է․ «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը»»,- ներկայացրեց Ղազարյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ Կասկադում մի քաղաքացի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին մի քանի անգամ ասել է դավաճան, Սիմոնյանն էլ, ինչպես հետագայում չի հերքել, հանձնարարել է իր անվտանգությունն ապահովողներին փռել նրան ասֆալտին, ապա թքել է քաղաքացու դեմքին։ Դրանից հետո ոստիկանություն է  տարվել ոչ թե նշված խուլիգանության, այլ բացականչության հեղինակը։