Իլհամ Ալիևը Արցախյան վերջին պատերազմից հետո իր վարած արտաքին քաղաքականությամբ նմանվել է Էլչիբեյին. Արտյոմ Տոնոյան
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իլհամ Ալիևը Արցախյան վերջին պատերազմից հետո իր վարած արտաքին քաղաքականությամբ նմանվել է Էլչիբեյին։
Իրավիճակները բավականին նման են 1992-1993-ին և այսօր։ Կա մի հիմնական տարբերություն. Էլչիբեյի թույլ տված սխալներից օգտվել կարողացող խորհրդային ԿԳԲ-ի գեներալ կար 1993-ին, այսօր չկա։
Դրա բացակայությունն այսօր աշխատելու է՝ ի վնաս Ադրբեջանի, և Իլհամի իշխանության ու ընտանիքի վերջը լինելու է շատ ավելի տխուր»: