Ադրբեջանական բանակում զինծառայող է զոհվել
Ապրիլի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում Ադրբեջանի Աղջաբադիի շրջանի Մինախորլու գյուղի տարածքում տեղի է ունեցել ծանր ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող, Թովուզի շրջանի Դուզ Ջիրդահան գյուղի բնակիչ Էմին Մամեդովը, ծնված, 1995թ:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Է.Մամեդովը մեքենայում եղել է որպես ուղեւոր։ Վարորդը, ով նույնպես զինծառայող է, հոսպիտալացվել է: