Եղել է հարված, բայց Մհեր Սահակյանին կալանավորելու հիմքեր ակնհայտորեն չկան․ պաշտպան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել։
Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը, լրագրողների հետ զրույցում, նշեց, որ Մհեր Սահակյանի կալանավորման համար ոչ մի հիմք չի տեսնում:
«Կալանավորման հիմքերը որո՞նք են, որ մարդը կարող է խուսափել քննությունից, կարող է ճնշում գործադրել քննության նկատմամբ, այդպիսի հիմքեր որեւէ մեկը կա՞, որ տեսնում է: Ակնհայտորեն այդ հիմքերը բացակայում են: Ավելին, այս պահին առհասարակ խափանման միջոցի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ մեղադրանք չկա: Մեղադրանք էլ չկա, որովհետեւ անձեռնմխելիություն կա: Երբ որ գլխավոր դատախազը կմտնի ԱԺ եւ մենք կհասկանանք, թե կոնկրետ ինչ հոդվածի մասին է խոսքը, մենք արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք:
Պարոն Սահակյանը հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ եթե վարույթն իրականացնող մարմինը կգտնի, որ այստեղ եղել է անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում, նա պատրաստ է պատասխանատվության ենթարկվել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում