Պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել դաշնակցական պատգամավորի և ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև, և Սահակյանը հարվածել էր Վարդանյանի դեմքին, վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, ապա կարճ ժամանակ անց դուրս գրվել։ Մհեր Սահակյանն էլ ոստիկանական մեծաթիվ ուժերով ձերբակալվել էր։