Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Ախալքալաքի շրջանում խանգարում է անասնապահությանը

Բոզալին Ախալքալաքի մունիցիպալիտետի այն գյուղերից է, որտեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Սակայն, ըստ Jnews կայքի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումից հետո գյուղում մշտական անհարմարություններ են առաջացել, որոնք կարծես թե փորձում են լուծել, բայց ակնկալվող արդյունքներ չեն ստանում։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բոզալի գյուղում ապրում է 30 ընտանիք, նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, որոշ գյուղացիներ ունեն 10-12 կով։ Սուլդա և Բոզալի գյուղերը գտնվում են իրար կողք, Ախալքալաք-Կարծախ մայրուղու վրա։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին այնպես է կառուցվել, որ գյուղերն առանձնացրել է արոտավայրերից ու խոտհարքներից։ Մինչ անասունների անցնելու ճանապարհների կառուցումը նրանք անցնում էին երկաթգծով, որը բարձրացված է և ամբողջ պարագծով ծածկված խճաքարով։ Անասունները դժվարությամբ էին անցնում երկաթուղին, որպեսզի գնան արոտավայր և վերադառնան գոմ։ Գնացքի տակ ընկնելու վտանգ կար, ինչպես նաև հազվադեպ չէին դեպքերը, երբ անասունները վնասում էին իրենց վերջույթները։

«Մարաբդա-Կարծախի» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է, տեղի բնակչության և տեղական իշխանությունների խնդրանքով նախագծվել և կառուցվել են անասուններին արոտավայրեր տանելու անցում ճանապարհներ։ Շինարարությունն ավարտվել է անցյալ տարի։ Սուլդա և Բոզալի գյուղերի համար կառուցվել է անասունների արոտավայր տեղափոխելու մեկ ճանապարհ։

Բոզալի գյուղի բնակիչ Եզեկ Մարաբյանը դժգոհել է, որ մեկ անցուղին երկու գյուղին չի հերիքում, այն նեղ է ու անհարմար վայրում է:

«Սուլդա գյուղում կովերի երկու նախիր կա, յուրաքանչյուրը բաղկացած է առնվազն 400 կովից: Մենք ունենք 200-ից ավելի կով: Երեք նախիրը միասին առնվազն 600 կով է, որոնք զուգընթաց անցնում են այս նեղ անցումով: Նրանք շատ երկար են անցնում, խանգարում են միմյանց: Առաջիններն անցնողները վազում են անցումից 100 մետր հեռավորության վրա գտնվող դաշտերով ու փչացնում են ցանքատարածությունները։ Մեզ ասում են, որ անասունը Սուլդայի նախրից 2-3 ժամ տարբերությամբ քշենք, բայց դա արդեն լինում է ժամը 9-ը, իսկ ամռան համար դա արդեն ուշ է։ Վերադարձի հետ կապված նույն խնդիրն է։ Ռեժիմը խախտվում է»,- ասել է Եզեկ Մարաբյանը։

Ըստ նրա, ամենաօպտիմալ լուծումն առանձին անասնաուղիների կառուցումն է, կամ էլ, ծայրահեղ դեպքում, եղածը գոնե 2 մ-ով ընդլայնելը։

Եզեկ Մարաբյանն ասել է, որ երբ կառուցվում էր այս անցումը, ինքը ցանկացել է խոսել և բացատրել ղեկավարությանը ստեղծված անհարմարությունների մասին, սակայն չի կարողացել կապնվել նրանց հետ։ Տեղում գտնվող շինարարները չեն կարողացել պատասխանել հարցերին։

Հաճախ Բոզալիի բնակիչները չեն կարողանում վարձել մամլիչ-բարդոձիչներ կամ հացահատկահավաք կոմբայններ, քանի որ ոչ բոլոր տեսակի տեխնիկաներն են կարողանում անցնել կառուցված անցումով։

«Անցումն անհարմար է նաև տեխնիկայի համար, խոտով բարձված մեքենան չի կարող անցնել»,- ասում է գյուղի բնակիչ Կարապետ Դուրգարյանը։

Գրիգոր Ավետիսյանն էլ է դժգոհում, որ անընդհատ ստիպված է լինում անհարմարությունների միջով անցնել։

«Մենք անցնում ենք այս ճանապարհով, գնում ենք խոտհունձի, իսկ տեխնիկան դժվարությամբ է անցնում, կարելի է ասել, որ տեխնիկան ջարդվելով է անցնում: Մենք, երբ եկան մեզ մոտ, բողոքեցինք ղեկավարությանը, բայց անօգուտ»,- ասում է Գրիգոր Ավետիսյանը։

Բոզալի գյուղի բնակիչների խոսքով, իրենք բողոքել են տեղի իշխանություններին, և ստացել պատասխան, որ նախագիծն արդեն կազմված է, և դժվար թե հնարավոր լինի ինչ-որ բան փոխել։

Ըստ ԲԹԿ- ի ֆեյսբուքյան էջի տեղեկատվության, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նոր՝ Մարաբդա-Կարծախ գծի հատվածում կառուցվել է 5 վերգետնյա անցում, 2 վերգետնյա կամուրջ, 7 անասունների անցատեղի և 1 տրանսպորտային անցում։