Անկարայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Թուրքիայում ընդդիմության թեկնածուին, ինչը զայրացրել է Էրդողանին
Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքը հանդիպել է առաջիկա նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմության միասնական թեկնածու Քըլըչդարօղլուի հետ։
Այս մասին գրում է BBC-ն:
Դիվանագետի այս քայլը զայրացրել է երկրի ներկայիս նախագահ Էրդողանին, ով այս առիթով մասնավորապես նշել է.
«Դուք դեսպան եք։ Այստեղ ձեր զրուցակիցը նախագահն է։ Մեր դռները փակ են նրա առաջ, նա այլեւս չի կարող ներս մտնել։ Ինչո՞ւ։ Թող նա իմանա իր տեղը այս երկրում»,-նշել է Էրդողանը: