ԱՄՆ գլխավոր շտաբի պետը չի հավատում, որ Ուկրաինան այս տարի կհաղթի պատերազմում
ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մարկ Միլին հայտարարել է, որ Ուկրաինան դժվար թե այս տարի դուրս բերի իր տարածքից ռուսական բոլոր ուժերը։ APA-ն հայտնում է, որ ամերիկացի գեներալն այս մասին խոսել է Defense One-ին տված հարցազրույցում։
«Չեմ կարծում, որ դա հնարավոր է անել այս տարի: Նախագահ Զելենսկին բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ Ուկրաինայի նպատակն է ուկրաինական տարածքներից դուրս մղել յուրաքանչյուր ռուս զինվորի, և դա կարևոր ռազմական խնդիր է: Դա շատ, շատ բարդ ռազմական խնդիր է։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայում դեռ մի քանի հարյուր հազար զինվոր կա»,-ասել է նա:
Գեներալը հավելել է, որ անհնարին չէ, որ Ուկրաինան այս տարի կարողանա ամբողջությամբ ազատագրել իր տարածքները։
«Ես չեմ ասում, որ դա անհնար է անել, ես պարզապես ասում եմ, որ դա շատ բարդ խնդիր է: Բայց սա նրանց նպատակն է, և, իհարկե, նրանք դրա իրավունքն ունեն, սա իրենց երկիրն է, և վստահությունը և ուկրաինացիների տրամադրվածությունն այս առումով ուժեղ է»,- ընդգծել է Մարկ Մալին։