Վրաստանի նախագահը հաղթանակ է մաղթել Ուկրաինային
Խաղաղությունը կհաստատվի Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հաղթանակով, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Այս մասին գրում է BBC-ն։
«Նախագահ Զելենսկի, վրաց ժողովրդի անունից թույլ տվեք ևս մեկ անգամ հայտնել մեր համերաշխությունը, մաղթել ձեզ քաջություն և անսասան վճռականություն ձեր երկրի և Եվրոպայի ապագայի համար մղվող պայքարում։ Համոզված եմ, որ Բուչայում մահերն իզուր չէին, և շուտով խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հաղթանակով»,- ասել է Զուրաբիշվիլին։