4 օրից ՀՀ-ից ՌԴ այլևս կաթնամթերք չի արտահանվելու. արտադրողները նոր «հնարք» են մտածել
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով: Այս մասին գրում է պատմաբան Վահե Սարգսյանը և հավելում. «Ավելի պարզ՝ 4 օրից ՀՀ-ից ՌԴ այլևս կաթնամթերք չի արտահանվելու:
Լուրեր են պտտվում, որ ՀՀ-ից ՌԴ կաթնամթերք արտահանող գործարանները, որպեսզի չտրաքեն և աշխատողներին տուն չուղարկեն, որ ապրիլի 5-ից այս ապրանքանիշով մածունների, սմետանների, կաթնաշոռերի ու յոգուրտների նոր խմբաքանակ են հանելու ՀՀ շուկա՝ իբրև նոր բրենդային մթերք»։