Չինաստանը դեմ է արտահայտվել Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայմանը
Չինաստանը միջուկային զենք ունեցող երկրներին կոչ է արել այն չտեղակայել այլ երկրներում։ Նման ուղերձ է հղել Չինաստանի դեսպան Գեն Շուանգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցում։
«Մենք կոչ ենք անում չեղարկել միջուկային զենքի համատեղ կիրառման վերաբերյալ համաձայնագրերը և հանդես ենք գալիս բոլոր միջուկային զենք ունեցող պետությունների կողմից արտերկրում միջուկային զենքի տեղակայումից հրաժարվելու և արտերկրում տեղակայված միջուկային զենքի դուրսբերման օգտին», - ասել է Գեն Շուանգը:
Չինաստանի դեսպանի հայտարարությունը հնչել է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման ֆոնին։