Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք. պաշտպան
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»: