Խաղաղապահները ՌԴ 28 քաղաքացու են տարհանել Արցախից
Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականներն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների տարհանումը, որոնք նախկինում ժամանել են Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այս մասին հայտնում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ միջոցառման արդյունքում դուրս է բերվել 28 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։