Սի Ցզինպինը կոչ է արել չեղարկել Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցները
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել հրաժարվել ծայրահեղ պատժամիջոցների կիրառումից՝ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար։
Այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Անհրաժեշտ է վերացնել սառը պատերազմի մտածելակերպը և դաշինքային առճակատումը, հրաժարվել ծայրահեղ պատժամիջոցների կիրառման և ճնշում գործադրելու քաղաքականությունից»,- ասել է Չինաստանի ղեկավարը։