Սպիտակ տունը հորդորել է ամերիկացի լրագրողներին լքել Ռուսաստանը
Ռուսաստանից հեռանալու վերաբերյալ կոչերը վերաբերում են բոլոր ամերիկացիներին՝ անկախ ուղևորության նպատակից, այդ թվում՝ լրագրողներին։
Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Այժմ ամերիկացիների համար Ռուսաստանում գտնվելու ժամանակը չէ: Եթե դուք Ռուսաստանում եք՝ բիզնեսի կամ հաճույքի համար, անկախ ուղևորության նպատակից, պետք է հեռանաք հենց հիմա», - ասել է նա: