Շոլցին կոչ են արել բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով
Իշխող կոալիցիայի մաս կազմող Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մոտ 200 նախկին բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գերմանիայի նախկին կանցլեր Վիլի Բրանդտի որդին և արհմիութենականները, դիմել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ խնդրելով հանդես գալ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ շուտափույթ բանակցությունների օգտին։
Frankfurter Rundschau թերթի փոխանցմամբ՝ Շոլցին ուղղված «Խաղաղության կոչ արա» նախաձեռնության հեղինակները նշել են, որ ռազմական գործողությունների սրման վտանգը օրեցօր մեծանում է։
«Միջուկային պատերազմի ստվերը կախված է Եվրոպայի վրա: Բայց աշխարհը չպետք է ընթանա դեպի նոր մեծ պատերազմ»,- ասվում է կոչում: