Ռուսական կիբերլրտեսները վերահսկում են Ադրբեջանի պետական կառույցները
Ռուսաստանի կողմից աջակցվող կիբերլրտեսների խումբը օգտագործում է Zimbra Collaboration լրտեսող ծրագիրը մի շարք երկրների պետական կառույցներին և պաշտոնյաներին լրտեսելու համար, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության:
Այս մասին հայտնում է Proofpoint կիբերանվտանգության համաշխարհային ընկերությունը, որը գործում է ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում։
Խումբն առաջին անգամ հայտնաբերվեց DomainTools կիբերանվտանգության թիմի կողմից 2020 թվականի դեկտեմբերին, երբ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող կիբերլրտեսները գաղտնի վերահսկում էին կառավարական կառույցները Ադրբեջանում, Կիպրոսում, Իտալիայում, Լիտվայում, Ուկրաինայում և Վատիկանում: