ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Մամուլ

Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին ուշագրավ և, միևնույն ժամանակ, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Երևանի ոսկերչական գործարանի շուրջ՝ քրեական գործեր, ապրանքի առգրավում, տարաբնույթ ճնշումներ և այլն: Ամեն ինչ սկսվել է նախորդ տարի, երբ գործարան են ներխուժել իրավապահ համակարգի ներկայացուցիչները և, «մասկի շոուի», «բռնեմ, փռեմ ասֆալտին» ոճի բոլոր «կանոններով» բերման ենթարկել գործարանի 83-ամյա տնօրենին: Խոսքը Հայաստանի ոսկերչության «ակսակալներից» մեկի՝ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող, ողջ կյանքը բանգավառի զարգացմանը նվիրած Էմիլ Գրիգորյանի մասին է:

Ընդ որում, մեր տեղեկություններով, նրա նկատմամբ իրականացվել է բռնություն: Սակայն այս ամենով «ոդիսականը» չի ավարտվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանին բավական թափանցիկ ակնարկներ են արվել՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով՝ կապված գործարանի հետ: Էմիլ Գրիգորյանը հրաժարվել է ցանկացած տեսակի գործարքից, արդյունքում կալանավորվել է: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, կփորձենք ճշտել, ինչպես ասում են, առաջին ձեռքից: Պարզապես նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, դեռևս 2016 թ.-ին հարուցված է եղել քաղաքացիական գործ. իբր Ոսկերչական գործարանը պետությանը 1 մլրդ 90 մլն դրամի չափով գումար է պարտք:

Երեք ատյանի դատարաններին էլ բավարար ապացույցներ և փաստեր այս մասով չեն ներկայացվել, և վերջին ատյանի դատարանի՝ ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ գործարանը որևէ մեկին, առավել ևս՝ պետությանը, ոչինչ պարտք չէ: Սակայն այդպիսի որոշումից հետո, ի հակառակ ողջամիտ տրամաբանության և փաստացի ոտնահարելով օրենքը, 2021 թ.-ին, իբր նոր հանգամանքների ի հայտ գալով, արդեն քրեական գործ է հարուցվել գործարանի տնօրենի դեմ: Եվ սկսվել է գրոհների նոր շարք:

Ի մասնավորի, կալանք է դրվել գործարանի բանկային հաշիվների վրա, երեք խանութներից առգրավվել է շուրջ 400 մլն դրամի ապրանք: Դատական հինգ որոշում կա, ընդհուպ՝ Վճռաբեկ դատարանի, որոնց համաձայն, ապրանքը պետք է վերադարձվի գործարանին, սակայն այն ոչ միայն չի վերադարձվել, այլ հակառակը՝ քրգործում իրեղեն ապացույց է դարձել, ինչը իրավաբանները համարում են ոչ օրինական: Այս ընթացքում գործարանը մոտ 30 աշխատակից է կորցրել, հաճախորդներ ու գործընկերներ և հիմա սպասում է դատական հերթական նիստերին:

Թե ինչու են այս գործարանի շուրջ նման իրադարձություններ տեղի ունենում, իհարկե, կարելի է ենթադրել: Առնվազն առաջին հայացքից տպավորություն է, որ գլխավոր նպատակն է՝ հասնել նրան, որ սեփականատերերը «զզվեն» այս ամենից ու պարզապես ձեռք քաշեն գործարանից: Հաշվի առնելով գործարանի «աշխարհագրական դիրքը»՝ շատ հավանական է, որ ինչ-որ շրջանակներ աչք ունեն գործարանի վրա, բայց ոչ թե որպես աշխատող կառույց, այլ շենք-շինություն: Իսկ թե ինչի կարող է վերածվել այդ տարածքը նման պարագայում, դժվար չէ պատկերացնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում