Թբիլիսիի կենտրոնում հյուրանոց է հրդեհվել
Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Ամբասադոր» հյուրանոցի շենքի վերջին հարկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
«Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են։ Դեպքի վայրում են հրշեջ բրիգադները», - հայտնում է հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ շենքից բոլոր մարդիկ տարհանվել են։
Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի մեկնաբանել միջադեպը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։