Նրանցից ոմանք կհայտնվեին հիվանդանոցներում, իսկ ես՝ ազատազրկման վայրերում, գուցե ցմահ դատավճռով. Իշխանյան
Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել բախում քպ-ական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Բնականաբար, նման դեպքերում բախման մասնակիցներն ու նրանց կողմնակիցները միջադեպի համար մեղադրում են հակառակ կողմին։
Ամեն դեպքում, առանց ականատես լինելու միջադեպին, փորձեմ իմ գնահատականը տալ։
Նախ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է հաճախակի տեսնել այդ քպ-ական, դավաճանների մռութները, նրանց հետ քննարկումներ անել հանձնաժողովներում, ԱԺ դահլիճում, համատեղ մեկնել արտասահման, գուցե նաև միմյանց հյուր գնալ, սուրճ խմել, կատակել։Չգիտեմ․․․Մի պահ եթե պատկերացնում եմ, որ ես լինեի պատգամավոր և ԱԺ թեկուզ միջանցքներում հանդիպեի այդ ողորմելի քպ-ական ստրուկ-մանկուրտ-դավաճաններին․․․ նրանցից ոմանք լավագույն դեպքում կհայտնվեին հիվանդանոցներում, իսկ ես՝ ազատազրկման վայրերում, գուցե ցմահ դատավճռով։
Այդ պատճառով միշտ հրաժարվել եմ տարբեր հարցերով ԱԺ քննարկումների մասնակցելու հրավերներից»,-գրել է նա։