Հայ-իրանական եղբայրությունը «սպառնալիք է» տարածաշրջանի համար. Ադրբեջանի ԱԳՆ
Այսօր հայ-իրանական եղբայրությունը շարունակում է սպառնալիք ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին, ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Կանանիի հնչեցրած մեղադրանքները։
Նա նաև ասել է, որ վերջին 30 տարվա ընթացքում Իրանը փաստացիորեն աչք է փակել Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» վրա։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ խոսնակը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին բացատրություն տալ վերջին հակաիրանական և «Թեհրանի դեմ Իսրայելի հետ միասնական ճակատ ստեղծելու» մասին հայտարարությունների վերաբերյալ։
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Կանանին արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի հայտարարություններին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» շուրջ համաձայնության գալու վերաբերյալ։