Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Փաշինյանը պարգևատրում է Գագիկ Մելքոնյանին՝ Պուտինի դեմ խոսելու համար. որդին պաշտոն է ստացել, թոռան խափանման միջոցն էլ վերացվել է

Երեկ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականների շարքում «ամենաանհայրենիք» տիտղոսին հավանաբար ամենաարժանի պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի որդին՝ Արմանը, պաշտոնեական առաջընթաց է ապահովել. նա «Արթիկ» ՔԿՀ-ի պետի պաշտոնից մայրաքաղաք է տեղափոխվել ու նշանակվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում:

Մելքոնյան Գագիկի սիլի-բիլիները Փաշինյան Նիկոլին հենց այնպես չեն անցել. իր գնացքն արդեն անցել է, կարևորը՝ որդու փորը կուշտ լինի: 

Մեր տեղեկություններով՝ Փաշինյան Նիկոլը Մելքոնյան Արմանին սիրուն աչքերի համար չէ, որ «պարգևատրել է». գինը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աչքը ՀՀ-ում իշխող կուսակցության անունից վախեցնելը, թե՝ չգաս Հայաստան, կձերբակալենք: Ու ոչ միայն այդ հայտարարությունը, գումարած՝ հակարցախյան, հակահայկական և հակառուսական հայտարարությունները:

Բայց այս ընտանիքի՝ ոչ մի լավ բանով աչքի չընկնելը սրանով չի սահմանափակվում. Արման Մելքոնյանի, որի հայրը, կրկնենք՝ «Արցախը կորցնես լա՞վ ա, թե՞ Հայաստանը» ստորագույն մտքի հեղինակն է, բախտը միայն հոր հարցում չէ, որ չի բերել: 

Մելքոնյան ընտանիքի «արժանի» զավակ, Արմանի որդի Վազգենն էլ հայրենասիրությամբ չի փայլում, փոխարենը փայլել է իր վերադասին խմբով ծեծելով:

Խոսքը 2020 թվականի մասին է, երբ Մելքոնյանն ընդամենը շարքային նախկին էր, և Ազգային ժողովի պատգամավորի մանդատ չուներ: Դրանից հետո, իհարկե, «հրաշքներ» տեղի ունեցան, պապն օգնեց կապիտուլյացիա ստորագրածին, լվաց նրա երեսը՝ սեփականը ցեխոտելով, և Վազգենի քրեական հետապնդումն էլ դադարեցվեց, խափանման միջոցն էլ վերացվեց:

Վազգեն Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2020թ.-ի մայիսի 30-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, կապիտան Թ. Հարությունյանի կողմից նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Միրաքյանին հրելու համար պարզաբանումներ է կատարել կապիտան Թևոս Հարությունյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից Մհեր Միրաքյանին հրելու հանգամանքը հերքելու և այդ կերպ իրեն խաբելու պատճառով, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված հանգամանքներում, շարքային Մհեր Միրաքյանի հետ միասին՝ խմբով, ծեծել է իր նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Թևոս Հարությունյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Արդեն պատերազմից հետո, 2022 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ Վազգենի ընկեր Մհերին, որը դարձել էր միջադեպի սկզբնաղբյուր՝ օրապահի կողապահարանի մոտ չկանգնելու պատճառով, ենթադրաբար  ծեծի ենթարկած փոխգնդապետն արիաբար զոհվել էր պատերազմում, իսկ Մելքոնյան Գագիկն արդեն պատգամավոր էր, Արմանը՝ ՔԿՀ-ի պետ, տուժող Թևոս Վաչագանի Հարությունյանը դիմում է ուղարկում դատարան: Նա հայտնում է, որ ամբաստանյալներ Վազգեն Արմանի Մելքոնյանի և Մհեր Արամի Միրաքյանի հետ հաշտվել է, նրանց դեմ որևէ բողոք ու պահանջ չունի և չի առարկում հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու դեմ։ 

2 տարի անց է միայն սպան հասկանում, որ պետք է հաշտվել Մելքոնյանների և Միրաքյանների հետ ու ընդհանուր ուժերով ջրել գործը: Շա՜տ հուզիչ է, ի՞նչ խոսք:

Հուզիչ է հատկապես, երբ պոտենցիալ հանցագործը կարող է մի օր էլ հայտնվել «КГБ-ի подвал»-ում՝ հայրիկի հովանու ներքո... 

NEWSPRESS.am