ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման
ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը։
ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։