Փորձելու ենք անցնել Տեղի անցակետը և շարժվել դեպի Բերձորի միջանցք. զոհվածների հարազատները «Եռաբլուրից» երթ են սկսում դեպի Սյունիք (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր` մարտի 31-ին, հավաքվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնից եւ մտադիր են երթ իրականացնել դեպի Սյունիք:
Նրանք նշել են, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ: