Չինաստանը չի բացառում Սի Ցզինպինի և Զելենսկու հանդիպումը
Չի բացառվում Ուկրաինայի նախագահի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման կամ հեռախոսազրույցի հնարավորությունը։
Այս մասին հայտարարել է Եվրամիությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը։
«Հավանականությունը չի բացառվում»,- ասել է նա Financial Times-ին։
Ֆու Կոնգը հավելել է, որ չինացի պաշտոնյաներն արդեն կապ են հաստատել իրենց ուկրաինացի գործընկերների հետ։