Գարնանային զորակոչի բոլոր ժամկետային զինծառայողները կծառայեն Ռուսաստանում․ ՌԴ ԳՇ
2023 թվականի գարնանը զորակոչված բոլոր զորակոչիկները կծառայեն Ռուսաստանում` մշտական տեղակայման կետերում: Այս մասին, «Ռիա Նովոստի»-իի փոխանցմամբ, ասել է ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական և մոբիլիզացիոն վարչության պետ, կոնտրադմիրալ Վլադիմիր Ցիմլյանսկինը։
«Բոլոր ժամկետային զինծառայողները կուղարկվեն զինվորական ծառայության մշտական տեղակայման կետեր, որոնք տեղակայված են Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասել է նա։