Ստոլտենբերգը խոսել է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ իր նպատակն է, որպեսզի Շվեդիայի անդամակցությունը դաշինքին վավերացվի մայիսին Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո և դաշինքի հուլիսի 11-ի գագաթնաժողովից առաջ։
Այս մասին հայտնում է Politico-ն։
Ըստ Ստոլտենբերգի՝ Շվեդիան դեռ կարող է «կանաչ լույս» ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թուրքիայի պետության ղեկավարի ընտրությունից հետո, որը նշանակված է մայիսի 14-ին։