ԱՄՆ-ում նշել են, որ սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ութ զինվորի
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ութ զինվորի ոչնչացման մասին ԱՄՆ ուժերի կողմից։
«Մեր գնահատականներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» ուժերի երկու օբյեկտներին մեր հարվածների արդյունքում ոչնչացվել է ութ զինյալ»,- մեջբերում է ռուսական լրատվամիջոցն ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ սպանված գրոհայիններն Իրանի քաղաքացիներ չեն եղել՝ չնայած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ սերտ կապերին։