Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 30 բիզնեսի խարդախության համար։
Այս մասին ասվում է երդվյալ ատենակալների մեղադրական եզրակացության մեջ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
The New York Times-ը գրում է, որ Թրամփը երեքշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, կարող է կամավոր ներկայանալ դատարան, որտեղ նրան պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի։