Լավրովը Թուրքիայում կքննարկի ԼՂ խնդիրը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Այս մասին ճեպազրույցում հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 6-7-ը Լավրովը կայցելի Թուրքիա, շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ առևտուր, էներգետիկա, զբոսաշրջություն։ Կլինի մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ ուկրաինական, սիրիական և ղարաբաղյան կարգավորման շուրջ ներկայիս իրավիճակի վերաբերյալ հարցերը»,- նշել է Մարիա Զախարովան։