Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջանին
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիոմարտ Հեյդարին նշել է.
«Կովկասում կան մի քանի շատ զգայուն հարցեր։ Դրանցից մեկը Սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունն է Ադրբեջանի սահմանների մոտ։ Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի ներկայությունը տարածաշրջանի երկրներում և կհակազդի նրանց։
Մյուս խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխման անօրինականությունն է։ Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն»,- տանկերի առաջ ասել է Հեյդարին: