Խոչընդոտներ են ստեղծվել և մարդը չի կարողանում բնակարան գնել․ տեղահանված արցախցի
Բանկերն ինձ ասում են, որ դու սև ցուցակում ես ու ինձ հետ գործարք չեն անում։ Ես մի բան եմ ուզում հասկանալ, 10 միլիոնով հատկացված գումարը փակում է պետությունը ու եթե պետությունն է փակում, ապա ինչ կապ ունի բռնի տեղահանվածն աշխատանք ունի՞, թե՞ չունի, վարկ ունի՞, թե՞ չունի, սև ցուցակո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս մասին ՀՀ կառավարության դիմաց ասաց 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղից տեղահանված արցախցի տղամարդը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ բանկը չի վստահում այն պետությանը, որն իրեն աշխատելու լիցենզիա է տվել։
«Ինչի՞ է իմ հետ պայմանագիր կապում, բայց հաշվի առնում վարկային պատմությունը, եկամուտները ստուգում, այսինքն՝ խոչընդոտներ են ստեղծվել և մարդը չի կարողանում բնակարան գնել, որի համար գումար է հատկացնում Կառավարությունը»,- նշեց տեղահանված տղամարդը։