Ճապոնիան կես միլիարդ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար
Ճապոնիայի կառավարությունը 470 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ երկու անվճար օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար։
Միջոցները փոխանցվում են «Աղետների վերականգնման ծրագրի 2-րդ փուլ» նախաձեռնության շրջանակներում, ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ակնկալվում է, որ երկու երկրների միջև համագործակցությունը կօգնի Ուկրաինային մաքրել ականներն ու փլատակները, վերակառուցել հիմնական ենթակառուցվածքներն ու գյուղատնտեսությունը և ամրապնդել ժողովրդավարությունը: