Իսրայելի նախագահն ընդունել է Ջեյհուն Բայրամովին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ, հայտնում է Իսրայելի նախագահի գրասենյակը Twitter-ում։
«Նախագահ Իսահակ Հերցոգն այսօր նստավայրում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նա շնորհավորել է նրան Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման և առաջին դեսպանի նշանակման կապակցությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Մարտի 29-ին Թել Ավիվում տեղի է ունեցել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Էլի Քոհենը։