Բախմուտի մոտ ռուսները կորուստներ են կրել. Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքեր
Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքից ոչ հեռու ռուսները լուրջ կորուստներ են կրել, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ մեկ կրակոցով լուծարվել է ռուսական զինամթերքի և տեխնիկայի պահեստը։
Նշենք, որ մարտի 30-ի առավոտյան Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ անցած օրվա ընթացքում ռուսները Բախմուտում 28 անգամ հարձակվել են ուկրաինացի զինվորականների վրա և հաջողություն չեն ունեցել։