Օկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե է գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքերՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստըՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ» Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ. «Հրապարակ»Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. ԱբրահամյանԻնչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին. «Հրապարակ»Այսօր՝ մինչև 17:00-ն, որոշ հասցեներում լույս չի լինիՋերմաստիճանը կնվազիԿատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են Անորոշ ու անհանգիստ վիճակ. Գյումրին կարող են խոշորացնել. «Հրապարակ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»
Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եք
Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Մամուլ

Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչների, առաջին հերթին՝ իր և ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի հայտարարություններից, իրենց տարփողած «խաղաղության պայմանագրի» հիմքում դնում են ԱՊՀ ձևավորման վերաբերյալ Ալմաթիի հռչակագիրը: Իսկ ի՞նչ է այն, այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ է այդ Ալմաթիի հռչակագիրը, որի վրա այդպես հաճախ և սիրահոժար հենվում, որին հղում են անում Հայաստանի օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Առհասարակ, հարցերը շատ են: Այնքան, որ այստեղ կդիտարկենք դրանց մի մասը միայն:

Ամենից առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե այդ ի՞նչ փաստաթուղթ է, որ թշնամական Ադրբեջանը համաձայնել է դրա հիման վրա բանակցություններ վարել և «խաղաղության պայմանագիր» համաձայնեցնել Հայաստանի հետ: Ասել կուզի, եթե մեր թշնամին համաձայնել է մի բանի, ապա կա՛մ Հայաստանը դա պարտադրել է նրան, կա՛մ այդ բանի մեջ թշնամին տեսել է իրեն խիստ ձեռնտու հանգամանքներ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանը այսօր ուղղակիորեն ի վիճակի չէ որևէ մեկին որևէ բան պարտադրել: Հնգամյա չարաթավիշ կառավարումը երկիրն ու բանակն այն օրի չեն հասցրել, որ թշնամուն այս կամ այն քայլը պարտադրելու հնարավորություն լիներ:

Ովքեր համաձայն չեն, թող հետաքրքրվեն, թե վերջին 2 տարվա ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության քանի՞ քառակուսի կիլոմետր տարածք է տակավին մնում թշնամական օկուպացիայի տակ (անգամ իշխանության ներկայացուցիչները խոսում էին մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրի մասին): Ասել կուզի՝ եթե ինչ-որ բան պարտադրող լիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ապա թշնամական օկուպացիայից ՀՀ տարածքը կազատեր, այլ ոչ թե, պատկերավոր ասած, ծնկներին խփելով, վաշ-վիշ անելով, որպես լացկանյան, մե՛կ Արևմուտքից դիտորդներ կխնդրեր, մե՛կ ՀԱՊԿ-ից կբողոքեր: Մի խոսքով՝ մնում է մյուս տարբերակը, այսինքն, առաջարկել են մի բան, որի մեջ թշնամին իր օգուտն է տեսել: Համեմատության համար նկատենք, որ նույն թշնամին՝ Ադրբեջանը, մերժել էր խնդրի կարգավորման ռուսական չափորոշիչները, որոնք ենթադրում էին Արցախի կարգավիճակի որոշման առկախում, մինչև ընդհանուր իրադրության որոշակի կայունացումը:

Դա, ի դեպ, ԱԺ արտաքին հանձնաժողովի վերջին նիստում փաստեց անձամբ ԱԳ նախարար Միրզոյանը: Միանգամից հարց է ծագում, թե այդ դեպքում Արարատ Միրզոյանը, իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ են հենց Ալմաթիի հռչակագիրը թափահարում շարունակ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը նոր չէ, որ խոսում են նշված հռչակագրի մասին: Մեկ տարի առաջ էլ էր այս թեման շրջանառվում: Ըստ որում, այն օրերին իշխանության ներկայացուցիչները դրսևորում էին թեմային չտիրապետելու իրենց «վիճակը», քանզի, օրինակ՝ նույն Արարատ Միրզոյանը 1 տարի առաջ տված հարցազրույցում համոզված պնդում էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը միասին 1991- ին են միացել ԱՊՀ ձևավորման փաստաթղթին, մինչդեռ նման բան չկա, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին անդամակցելու միջև առնվազն տարիուկես միջակայք է եղել:

Ամենից հետաքրքիրը այլ բան է՝ այն, որ ԱՊՀ ձևավորման մասին Ալմաթիի հռչակագիրը հանկարծ մեջտեղ բերվեց գերազանցապես Նիկոլ Փաշինյանի ջանքերով: Վերջինիս հիմնական շեշտադրումն էլ կրկին «նախկիններին» այպանելու ենթատեքստ ուներ և ունի, ասածն էլ այն է, թե՝ տեսե՜ք, ԱՊՀ-ին անդամակցելիս Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանը Ադրբեջանին տարածքային պահանջներ չի ներկայացրել, երկրորդը, որոշակի ճշտումով, թե ինչ ասել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն», դա, գոնե հայտարարությունների մակարդակով, ճանաչել են նաև առանց հիշյալ հռչակագիրը նշելու:

Բայց Նիկոլ Փաշինյանն այս հարցում առնվազն խեղաթյուրում է իրողությունները: Չիմանալով, թե միտումնավոր, էական չէ: Ողջ հարցն այն է, որ Հայաստանը, ի դեմս Գերագույն խորհրդի, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը (հռչակագիրն էլ ներառվում է, տրամաբանորեն) վավերացրել է 1992 թ. փետրվարի 18-ին կայացրած որոշմամբ: Դա, նկատենք, գործող, ուժի մեջ գտնվող իրավական ակտ է: Եվ հենց այդ վավերացման որոշման մեջ ՀՀ ԳԽ-ն սևով սպիտակի վրա մի ամբողջ շարք էական վերապահումներ է արել, որոնցից առանցքայինն այն է, որ այո, Հայաստանը վավերացնում է այդ փաստաթուղթը, բայց վերապահում է գրանցում, օրինակ՝ «Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով»: Իմաստ ունի՞ լրացուցիչ բացատրել, թե այդ ինչո՞ւ է 30 տարի առաջ Հայաստանի ԳԽ-ն նման վերապահում արել:

Վերապահում, կարելի է ասել, հատուկ Նիկոլ Փաշինյանի համար: Այսինքն, առանց այդ վերապահման, Հայաստանի համար այդ փաստաթուղթը վավեր չէ՛: Թո՛ւղթ է, և ընդամենը: Բայց հիշյալ ԱՊՀ-ական փաստաթղթերը թափահարող Նիկոլ Փաշինյանից քանի՞ անգամ եք լսել, որ՝ ա) նման և այլ վերապահումներ կան, բ) ինչի՞ մասին է, օրինակ՝ մեջբերված վրապահումը: Ուրիշ հարցեր էլ կան: Չեն կարող չլինել: Հետաքրքիր է, եթե կար այդպիսի մի «ունիվերսալ» փաստաթուղթ, ինչպես Նիկոլ Փաշինյանի «գտած» և իր խեղաթյուրված ընկալմամբ մեկնաբանվող հռչակագիրն է, ապա այդ ինչպե՞ս է, որ գրեթե երեք տասնամյակ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մեջ ներգրավված օտարերկրյա միջնորդները, ՄԽ համանախագահները, մի խոսքով՝ ոչ մեկը ոչ մի անգամ Ալմաթիի հռչակագրին հղում անելու գոնե փորձ չեն կատարել:

Ի՞նչ է, չգիտեի՞ն դրա տեղը: Ի դեպ, եթե այդքան ունիվերսալ «փաստաթուղթ» է այդ հռչակագիրը, ապա ինչո՞ւ, օրինակ՝ Ռուսաստանը և Ուկրաինան էլ իրենց կոնֆլիկտը դրա հիման վրա չեն լուծում: Ինչո՞ւ ոչ մեկը այդ «համաբալասան» թուղթը չի հիշել այս 30 տարվա մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում եղած մի շարք հակամարտությունների ու դրանց կարգավորման հետ կապված: Կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության պայմանագիրը» նաև փաստաթղթորեն է խախուտ հիմքերի վրա: Իսկ թե որքան խախուտ է մնացածը, անգամ իր իսկ հայտարարություններից է երևում. այսպես կոչված «խաղաղության օրակարգը» տապալված է:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում